Մադրիդում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում Դաշինքի երկրների ղեկավարները կորոշեն հաջորդ տասնամյակում ՆԱՏՕ-ի ռազմավարական ուղղությունը։
Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Քննարկումների օրակարգում են նաև Ուկրաինային աջակցությունը և Ռուսաստանի դեմ պաշտպանության ուժեղացումը։
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում հիմնովին փոխել են ՆԱՏՕ-ի մոտեցումը պաշտպանության հանդեպ, և անդամ երկրները պետք է ավելացնեն իրենց ռազմական ծախսերը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում որոշում կկայացվի ավելացնել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զորքերի թիվը՝ այն հասցնելով 300 հազարի։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների միջև։