Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ադրբեջանցի գործընկեր Ջեհյուն Բայրամովի հետ Թեհրանում մամուլի ասուլիսում հայտնել է, որ երկկողմ բանակցությունների շրջանակում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
Քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը. Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովի հետ բանակցությունների մասին
«Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա և երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- հավելել է Աբդոլլահիանը։