ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
Շուշիի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի կոչում
ԼՂՀ Նախագահ ԲակոՍահակյանի ստորագրած հրամանագրի համաձայն առողջապահության բնագավառում ունեցած ավանդի եւ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։