Artsakhpress

Հասարակական

Շուշիում անցկացվել է բիզնես դասընթաց` Արցախում զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվողների համար

Ապրիլի 21-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Շուշի քաղաքում կազմակերպվել է բիզնես դասընթաց` Արցախում «B&B» տիպի զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվողների համար:

Շուշիում անցկացվել է բիզնես դասընթաց` Արցախում զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվողների համար

Շուշիում անցկացվել է բիզնես դասընթաց` Արցախում զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվողների համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բիզնես դասընթացը վարում էր ‹‹Տուրիզմ պարբերական›› ընկերության գլխավոր տնօրեն, հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանը: Դասընթացին ներկա էին զբոսաշրջային հյուրատների բիզնեսով զբաղվող շուրջ երկու տասնյակ մասնակիցներ` Արցախի տարբեր համայնքներից:

Դասընթացի ընթացքում փորձագետը մասնակիցներին ծանոթացրել է ոլորտի նրբություններին, ներկայացրել զբոսաշրջիկներ հյուրընկալելու ու սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտ նախապայմանները և ոլորտին վերաբերող այլ հարցեր:


Հանդիպման ավարտին մասնակիցներն այցելել են Շուշի քաղաքում գործող հյուրատներից մեկը, որտեղ փորձագետը գործնական օրինակներով ներկայացրել է ոլորտին վերաբերող տեսությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search