Artsakhpress

Միջազգային

Իսլանդիան վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Իսլանդիան ՆԱՏՕ-ի առաջին երկրներից էր, որը վավերացրել է  Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ռազմական դաշինքին և վավերացման փաստաթղթերը հանձնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Իսլանդիան վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Իսլանդիան վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին չորեքշաբթի հայտնել է ֆիննական Yle հեռուստաընկերությունը։
«Հունիսին Իսլանդիայի խորհրդարանը նախապես համաձայնություն է տվել դաշինքի ընդլայնմանը: Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնի կողմից փաստաթուղթը ստորագրվելուց հետո այն ինքնաթիռով ուղարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին»,- նշված է պարբերականում:
Ավելի վաղ Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն և Անն Լինդը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 30 երկրների դեսպանները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտոնական արարողության ժամանակ ստորագրել են արձանագրություններ երկու սկանդինավյան երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին: Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքի անդամ կդառնան այն բանից հետո, երբ փաստաթղթերը վավերացվեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Search