Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցությանը դիմելու հայտերի ընդունումը:
Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: Հայտագրվելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք և սեղմել «Հայտագրվել» կոճակը: Դիմումը լրացնելու համար պետք է մուտքագրել չափահաս անձի հանրային ծառայությունների համարանիշը և սեղմել որոնման կոճակը:
«Ձեր անունը, ազգանվան և հայրանվան առաջին տառերը ավտոմատ կերպով կներբեռնվեն տվյալների բազայից: Այնուհետև կարող եք մուտքագրել Ձեր անձնական տվյալները: Եթե շահառուների ցանկում Ձեր տվյալները չգտնվեն, ավտոմատ կերպով կմերժվի Ձեր հայտը, որի մասին անմիջապես կտեղեկացվեք»,-նշված է Կոմիտեի հաղորդագրության մեջ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 12-ը: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հուլիս ամսվա վճարումները կկատարվեն մինչև օգոստոսի վերջ: Շահառու չհանդիսացող անձինք՝ հետագայում շահառու ճանաչվելու դեպքում, կարող են օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 7-ից 12-ը ներառյալ կայքում հայտագրվելու միջոցով, իսկ շահառու ճանաչված անձինք հետագայում գրանցվելու կարիք չունեն:
Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգել 047- 94-05-42, 047 -92-20-90 կամ 047 -11-91-19 հեռախոսահամարներին: