Artsakhpress

Սպորտ

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ և գլխավորում է աղյուսակը

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ և գլխավորում է աղյուսակը

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ և գլխավորում է աղյուսակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը նախորդ տուրից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի խաղացել, փոխանցում է armsport-ը:
Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և 57-րդ քայլին հաղթանակի հասել, իսկ Հովհաննիսյանը առավելության է հասել Սեմ Շենքլանդի նկատմամբ՝ ոչ-ոքի պարգևելով Հայաստանի թիմին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել, Սամվել Տեր-Սահակյանն էլ զիջել է Լեյներ Դոմինգես Պերեսին:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս հանդիպումը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5: 1,5):
Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք՝ Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը չափել է Իսրայելի թիմի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել:  Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարսել Եֆրոիմսկիի, Լիլիթ Մկրտչյանը՝ Դինա Բալենկայայի, իսկ Աննա Սարգսյանը՝ Մաշա Կլինովայի հետ: Կանանց թիմի կազմում միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով Միչալ Լահավի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, պարտվել է միայն Էստոնիային (1,5:2,5): Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։
 

     

Քաղաքական

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս մղելուն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է

Հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Խաչանովն իր կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ

Search