Artsakhpress

Հասարակական

ԱՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են առաջին կիսամյակի արդյունքները

Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են 2022 թվականի առաջին կիսամյակում դատախազության կատարած աշխատանքի արդյունքները, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները:

ԱՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են առաջին կիսամյակի արդյունքները

ԱՀ դատախազության  կոլեգիայի նիստում քննարկվել են առաջին կիսամյակի արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ԱՀ դատախազությունից՝ կոլեգիայի նիստը բացել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Զեկույցով հանդես են եկել գլխավոր դատախազի տեղակալները՝ ներկայացնելով իրենց համակարգման ոլորտներում կատարված աշխատանքները, ծագած խնդիրները և դրանց լուծման առաջարկները:

Համաձայն օրակարգի՝ տեղի ունեցավ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի նորանշանակ քննիչի երդման արարողություն:

Ամփոփելով դատախազության կոլեգիայի աշխատանքները, ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, բավարար գնահատելով նախորդ կիսամյակում կատարված աշխատանքները, այդուհանդերձ դժգոհություն հայտնեց մի շարք հարցերի կապակցությամբ, հայտարարելով հետևյալը.

Нет описания.

«Դատախազական աշխատանքի արդյունավետության բնութագրիչներից է մինչդատական վարույթի ժամկետի ողջամտությունը: Երբ քրեական գործի նախաքննությունը սկսում է երկարել, նույնությամբ սկսում է նվազել տվյալ դեպքի օբյեկտիվ ու լիարժեք քննության նկատմամբ հանրային վստահությունը:

Թեև հետաքննության ու նախաքննության մարմինները աշխատում են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ, փորձաքննությունների կատարումը տևում է ամիսներ, այդուհանդերձ արդեն ունեցած փորձը վկայում է, որ շատ հաճախ նախաքննության ժամկետը երկարացվում է դրա անկազմակերպ ու ոչ պատշաճ պլանավորված լինելու և դատախազական թույլ հսկողության պատճառով:

- Դատախազական աշխատանքի հանրային գնահատման ամենալավ հարթակը դատարանն է, դատական նիստը, որտեղ պետությունը ներկայացնող՝ մեղադրանքը պաշտպանող դատախազը պետք է աչքի ընկնի հաստատակամությամբ, պետության, անձի և հասարակության շահը պաշտպանելու վճռականությամբ: Դատարանում պասիվ դատախազական վարքագիծը ոչ միայն հարված է մեղադրանքը պաշտպանող դատախազի, այլև դատախազական ողջ համակարգի հեղինակությանը: Դժբախտաբար ունենք նման դեպքեր, որոնք այսուհետ պետք է բացառվեն, երբևէ չկրկնվեն:

- Քրեական դատավարության խնդիրների շարքում պետք է առանցքային նշանակություն տրվի հանցագործությունից տուժած անձանց պատճառված վնասի հատուցմանը, պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելու ուղղությամբ: Այս ուղղությամբ աշխատանքներն առայժմ անհրաժեշտ արդյունք չեն ապահովում:

- Թեև մի քանի անգամ շատացել է պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով իրականացվող դատախազական ստուգումների թիվը, այդուհանդերձ դատախազության տարածքային ստորաբաժանումները այդ առումով պասիվ են, թեև ԱՀ կառավարության տարբեր ծրագրերի կատարման ընթացքի, տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գանձման և պետության գույքային շահերին առնչվող տարբեր գործընթացների օրինականության ստուգման արդյունքները ցույց են տվել դրանց արդյունավետությունը, նպաստել ֆինանսական և կառավարման կարգապահության մակարդակի համեմատական բարձրացմանը, պետությանը գույքային վնաս հասցնելու հնարավոր դեպքերի կանխարգելմանը»:

Վերջում գլխավոր դատախազը հասցեական հանձնարարականներ տվեց դատախազության ստորաբաժանումների պատասխանատուներին՝ պահանջելով առաջիկայում պարտադիր վերացնել թվարկված թերությունները՝ այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին տարեվերջին անդրադառնալու պայմանով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search