Օգոստոսի 17-ին ժամը 13:38-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են չոր խոտատարածքում բռնկված հրդեհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ժամը 13:39-ին փրկարար ուժերի վարչության, պահպանման բաժանմունքից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, լիկվիդացվել` ժամը 16:07-ին: Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք՝ մոտ 20X100մ: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: