Ամփոփվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Արցախյան գոյամարտ» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլի արդյունքները։
Հայտնի են Արցախյան գոյամարտի թեմայով ինտելեկտուալ խաղ-մրցույթի հաղթողները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Մերի Սարդարյանը:
«Մրցանակային առաջին տեղն է գրավել Ասկերանի շրջանի «Նորագյուղ» թիմը, երկրորդ՝ Մարտակերտի «Բեկոր», իսկ երրորդ տեղը՝ Մարտունու «Շանթ»-ը։
Թիմերի մասնակիցները ցուցաբերել են ակտիվ խաղ։ Բոլոր մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով, իսկ հաղթող թիմերը՝ նաև հուշանվերներով»,-ասել է Մ. Սարդարյանը։