Artsakhpress

Սպորտ

Մունդիալ-2022․ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին G խմբում ընդգրկված Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները։

Մունդիալ-2022․ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային

Մունդիալ-2022․ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի հավաքականը խաղի մեկնարկից նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց՝ փորձելով հաստատել ֆավորիտի իր կարգավիճակը։ Բրազիլացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ Շվեյցարիան արդյունավետ պաշտպանվում էր և երբեմն հակագրոհների փորձեր ձեռնարկում։ Չնայած այն հանգամանքին, որ Շվեյցարիան շատ լավ էր գործում պաշտպանությունում, այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան մի քանի վտանգավոր գրոհներ անցկացնել։ Շվեյցարացիները, սակայն, կարողացան արդյունավետ դիմակայել մրցակցին և առաջին կեսում անառիկ պահել դարպասը։
 
Երկրորդ խաղակեսն էլ անցնում էր նույն սցենարով։ Բրազիլիայի հավաքականի գրոները գնալով ավելի վտանգավոր էին դառնում․ եթե առաջին խաղակեսում Շվեյցարիայի հավաքականի խաղացողները փորձում էին հակագրոհներ ձեռնարկել, երկրորդում Բրազիլիան բացահայտ առավելություն ուներ։ 64-րդ րոպեին բրազիլացիները գոլ խփեցին․ կայծակնային գրոհն արդյունավետ եզրափակեց Վինիսիուս Ժունիորը, սակայն մրցավարը, դիտելով տեսակրկնապատկերը, խաղից դուրս վիճակ արձանագրեց ու չեղարկեց գոլը։
 
Բրազիլացիները շարունակեցին գրոհների տարափը մրցակցի դարպասին և, ի վերջո, արդյունքի հասան։ 83-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Կառլոս Կազեմիրոն։
 
Գոլից հետո էլ բրազիլացիները վստահ էին գործում՝ մրցակցին որևէ հնարավորություն չտալով։ Շվեյցարիան այդպես էլ որևէ վտանգավոր պահ մրցակցի դարպասին ստեղծել չկարողացավ։ Բրազիլիա-Շվեյցարիա՝ 1-1։
 
Այս խաղից հետո G խումբը միանձնյա գլխավորում է Բրազիլիայի հավաքականը՝ 6 միավորով։ Շվեյցարիան ունի 3 միավոր, իսկ Կամերունի և Սերբիայի հավաքականներն ունեն մեկական միավոր։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Search