Artsakhpress

Քաղաքական

Բաքվի ջարդերը սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին. ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Բաքվում հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Բաքվի ջարդերը սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին. ԱԳՆ

Բաքվի ջարդերը սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին. ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։ Բացառիկ դաժանությամբ կատարված սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-ից մինչև 20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկվել են կազմակերպված տեղահանման։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս անմարդկային հանցագործության հետևանքով սպանվել է 150-300 մարդ։
Բաքվի ջարդերը, 1988 թվականին Սումգայիթում հայերի կոտորածի հետ մեկտեղ, սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին։ Այդ քաղաքականության դրսևորումներն էին զանգվածային ջարդերն ու սպանությունները, նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության համատարած ու կազմակերպված տեղահանությունը, 1991 թվականին Արցախի սահմանամերձ գյուղերի տեղահանման «Կոլցո» («Օղակ») գործողությունը, 1991-1994 թվականներին, 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմների վարումը, որոնք ուղեկցվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններով։ Այդ հանցավոր գործողությունների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, հարյուր հազարավորները դարձան էթնիկ զտումների զոհ։
 
Ադրբեջանի՝ հայերին սեփական պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության բաղկացուցիչ մասը դարձավ հայատյացության լայնածավալ և հետևողական քարոզչությունը, որն ուղեկցվում էր հայերի ապամարդկայնացմամբ և ռազմական հանցագործությունների ու էթնիկ անհանդուրժողականության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսմամբ: Մասնագիտացված միջազգային կազմակերպությունները մշտապես արձանագրում էին Ադրբեջանում հայատյացության ծայրահեղ դրսևորումներ։ Ցավոք, դրանց վերացման ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել։ Արդյունքում՝ Ադրբեջանում բարենպաստ պայմաններ են ձևավորվել մարդկության դեմ հանցագործությունների իրականացման և դրանց արդարացման համար։
 
Ինչպես Բաքվի ջարդերի, այնպես էլ նախորդ ու հաջորդած զանգվածային հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Արցախի 120 հազար բնակչության շրջափակումը և հումանիտար աղետի համար պայմանների ստեղծումն օրինաչափ է համարում։
 
Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search