Կացարանը ժամանակավոր էր, նախատեսված էր տվյալ շրջանում կենտրոնացման (տեղակայման) համար՝ մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թվականի վերջին:
Հրդեհված կացարանը ժամանակավոր էր, նախատեսված է իտալական մոդուլային զորանոցների կառուցում․ ՊՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այս, ինչպես նաև մյուս ստորաբաժանումների համար նախատեսված է նոր իտալական մոդուլային զորանոցների կառուցում:
Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է»,–ասաց նա, հավելելով, որ այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն: