Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանը փորձում է վերսկսել պատերազմը, ինչը բերելու է հրադադարի՝ կրկին պարտադրված և ավելի ցավոտ. Մովսես Հակոբյան

Հրադադարը լավագույն լուրն է եղել, որ Ադրբեջանի և Արցախի ժողովուրդն իմացել է, որովհետև հրադադարի ռեժիմին սպասում էին բոլորը, չնայած որ այն պարտադրվել է Ադրբեջանին, նա պարտադրված է եղել գնալ դրան:

Ադրբեջանը փորձում է վերսկսել պատերազմը, ինչը բերելու է հրադադարի՝ կրկին պարտադրված և ավելի ցավոտ. Մովսես Հակոբյան

Ադրբեջանը փորձում է վերսկսել պատերազմը, ինչը բերելու է հրադադարի՝ կրկին պարտադրված և ավելի ցավոտ. Մովսես Հակոբյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի կնքման պայմանագրին: Հիշեցնենք, որ երեկ լրացավ  հրադադարի ռեժիմի կնքման 21-րդ տարին:

«Սկզբնական շրջանում հրադադարի ռեժիմը բավականին լավ պահպանվում էր, և, ընդհանրապես, որպես այդպիսին  միտումնավոր խախտումներ չէին լինում: Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը միտումնավոր խախտվում է և որոշակի նպատակներ է հետապնդում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ սխալվում է, փորձ է անում վերսկսել պատերազմը, ինչն անկասկած նորից բերելու է հրադադարի, և ես վստահ եմ, որ այդ ժամանակվա  հրադադարը Ադրբեջանի համար ևս լինելու է պարտադրված և ավելի ցավոտ, քան այն կարգավիճակը, ինչն այսօր կա»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ Արցախի բանակը երբեք չի ուզում պատերազմ սկսել: «Մենք դա հայտարարում ենք քաղաքական իշխանության բոլոր հայտարարություններով, և բանակցային գործընթացում ևս ասում ենք, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ և մեր հարցերը կարգավորվել բանակցային գործընթացի սեղանի շուրջ: Արցախի քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումային տարբերակին, ինչը չի ընկալում Ադրբեջանը, նա ընկալում է միայն զիջում»,- ասաց նա և նշեց, որ եթե չկա փոխզիջում, ապա միայն զիջումով պատերազմները կամ հակասությունները երբեք չեն հարթվում:

«Երբ Ադրբեջանը կհասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման և այդ փոխզիջումն  ինքը ճիշտ ընկալի, կարծում եմ, որ խաղաղությունն այս տարածաշրջանում կհաստատվի վերջնական, ինչի համար բոլոր նախադրյալները կան, և որևէ գաղտնիք այս ժամանակաշրջանում չկա»,-ասաց նա:

ԼՂՀ ՊԲ հրամանատարը նշեց նաև, որ իրենք քաջատեղյակ են Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին, եթե նույնիսկ Ադրբեջանն այդ մասին չհայտարարի:


«Մենք ամբողջությամբ տիրապետում ենք  հետախուզական տվյալներին՝ որքան, որտեղ, որ ժամին և ումից են գնել և կարիք չունենք Ադրբեջանի սպառազինության սպառնալիքների»,- ասաց նա և ավելացրեց, որ դրանք որևէ բան չեն փոխելու:

«Մենք դա գիտենք, և մենք մեր տեղում ձեռքներս ծալած չենք նստելու, Ադրբեջանին համահունչ մենք մեր ստորաբաժանումները սպառազինել ենք: Մենք մեր բանակը ոչ թե զինում ենք պատերազմ սկսելու, այլ զինում ենք խաղաղություն պաշտպանելու համար, մենք այդպես ենք ուզում ապրել, մենք որևէ մեկին ցավ ու դժբախտություն չենք ցանկանում պատճառել, բայց նաև չենք հանդուրժի, որ որևէ մեկը մեր դժբախտությունների վրա երջանկություն կառուցի, դա բացառված է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Սա մեր ամենամեծ դասն է, այլևս հայ ժողովուրդը ցեղասպանություն չի ապրելու և այլևս իր հայրենիքը չի լքելու, սա բոլորը պետք է հասկանան և՛ մեր հակառակորդները, և՛ մեր բարեկամները: Երբ կհասկանան, բանակցելը շատ հեշտ է լինելու, և մենք, որպես հարևան ժողովուրդ, կարող ենք իրար կողք կողքի ապրել»:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search