Հայաստանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարին, որն անցկացվում է Ժնևում:
Հայաստանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Հայաստանը համագումարին ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Համագումարն առողջապահության բնագավառում համաշխարհային ամենամեծ իրադարձությունն է, որն իր հովանու ներքո է հավաքում ԱՀԿ անդամ բոլոր պետությունների առողջապահության նախարարներին և ղեկավարին:
ԱՀԿ–ի 194 անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն կազմակերպության ապագա քաղաքականությունը, ինչպես նաև կուսումնասիրեն և կհաստատեն ծրագրերի բյուջեն։
Մասնավորապես, համագումարի մասնակիցները կքննարկեն դեղորայքի նկատմամբ բակտերիաների կայունության խնդիրը։ Համագումարի վերջում կստեղծվի Հակաբիոտիկների և հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտության դեմ պայքարի գործողությունների գլոբալ ծրագրի նախագիծը։
194 երկրների պատվիրակները կսահմանեն նաև ՄԻԱՎ–ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարի 2016–2021 թթ.–ի ռազմավարությունը։