Թուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ փորձելով մխրճվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց:
ԱԺ փոխնախագահը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի համար տեղ չի տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք. Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Շարմազանովը:
Նա նաև շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու Արցախի Հանրապետության անկախությանն այլընտրանք չկա: