Artsakhpress

Մշակույթ

Բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը

«Երեւանյան ամառ 2015» միջոցառումների շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը։

Բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը

Բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ցուցադրությանը ներկայացվել են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի հայազգի շուրջ 20 լուսանկարիչների, այդ թվում` Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սեւրուգինի, Յուսուֆ Քարշի, Արթո Գավուքի, Արա Գյուլերի, Հովհաննես Քյուրքչյանի, Գեղամ Թարվերդյանցի, Անդրանիկ Քոչարի աշխատանքները, ովքեր, հաստատվելով տարբեր երկրներում, կարճ ժամանակում իրենց տաղանդի եւ աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել տվյալ երկրի մշակութային կյանքում, նաեւ ձեռք բերել համաշխարհային հռչակ:

Նրանց, ինչպես նաեւ տասնյակ այլ լուսանկարիչների մասին պատմող ու լուսանկարչական աշխատանքները ներկայացնող  նյութերը տարիների ընթացքում հավաքվել է հայր եւ որդի Անդրանիկ ու Վահան Քոչարների կողմից եւ ամփոփվել դեռեւս 2007 թվականին երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ հրատարակված «Հայ լուսանկարիչները» գրքում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ցուցադրությունը գնահատելով որպես մայրաքաղաքի մշակութային կյանքի կարեւոր ձեռքբերումներից մեկը՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այն անպայման կունենա շարունակություն:

«Առաջիկայում մենք նախատեսում ենք մայրաքաղաքում բացել լուսանկարչության ցուցասրահ, որտեղ այս ցուցադրությունը կլինի մշտական, բացի այդ, կցուցադրվեն ոչ միայն իրենց բարձր վարպետությամբ եւ կատարելությամբ աչքի ընկնող հայ, այլեւ ժամանակակից անվանի արվեստագետների աշխատանքներ»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին մշակույթի ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության եւ նոր, հետաքրքիր ու կարեւոր մտահղացումների համար՝ Վահան Քոչարն ընդգծել է, որ ներկայացված լուսանկարների մի մասը բնագրեր են, ինչն էլ ցուցադրությունը դարձնում է իր տեսակով բացառիկ: Վահան Քոչարի ցանկությամբ հավաքածուն նվիրաբերվել է Երեւանի քաղաքի պատմության թանգարանին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search