Artsakhpress

Միջազգային

Եգիպտական իշխանությունները մշտապես առավելագույն ուշադրություն են կենտրոնացրել զբոսաշրջային շրջանների անվտանգության վրա. արաբագետ

Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգը, մասնավորապես դրա հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները մշտապես գլխացավանք են եղել այդ երկրի բոլոր իշխանությունների համար:

Եգիպտական իշխանությունները մշտապես առավելագույն ուշադրություն են կենտրոնացրել զբոսաշրջային շրջանների անվտանգության վրա. արաբագետ

Եգիպտական իշխանությունները մշտապես առավելագույն ուշադրություն են կենտրոնացրել զբոսաշրջային շրջանների անվտանգության վրա. արաբագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը, մեկնաբանելով վերջին մի քանի օրերին Եգիպտոսում սրված իրավիճակի պատճառները և դրա հնարավոր հետևանքները, նշել է,- «Այդ տարածքներում պարբերաբար սպառնալիք են ստեղծել նախ բեդվինական ցեղերը, շրջանին սահմանակից Գազայի հատվածից այստեղ ներթափանցող տարաբնույթ, նաև իսլամական արմատական տարրերն՝ իրենց բազմաբևեռ գործողություններով, իսկ ներկայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումը հանդիսացող «Սինայի վիլայեթ» խմբավորումը» :

Փորձագետի կարծիքով, 2010-11 թթ. «արաբական գարնան» հետևանքով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում արձանագրված իրողությունները և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ծայրաստիճան ակտիվացած ԻՊ-ի գործոնը թույլ է տալիս կանխատեսել, որ եթե առկա ծայրահեղական միտումներին համարժեք պատասխան չտրվի, ապա մի քանի տարի անց արդեն նշածս տարածաշրջաններում որևէ անվտանգ երկիր չի մնա: Իսկ առհասարակ, ըստ Պետրոսյանի, մահմեդական երկրներում ծայրահեղ արմատական տարրերի ակտիվացման համար շատ հաճախ նաև պատճառ են հանդիսաանում որոշ հանգուցային ամսաթվերն ու, իրադարձությունները:

«Եգիպտոսում արձանագրված վերջին սրացումները՝ մասնավորապես երկրի գլխավոր դատախազ Հիշամ Բարիքաթի դեմ հունիսի 29-ին կազմակերպված ահաբեկչական հարձակումը կարելի է պայմանավորել անցյալ ամսվա ընթացքում եգիպտական դատարանի կողմից երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսիին և նրա համախոհներից մի քանիսին մահապատժի ենթարկելու դատավճռի ընդունմամբ, իսկ ռազմական իրավիճակի թեժացումը՝ 2013 թ. այս օրերին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հերթական տարելիցի հանգամանքով, որի հետևանքով 2011թ. փաստացի իշխանության եկած «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպությունը հեռացվեց իշխանությունից, իսկ նրա անդամների հանդեպ հետևողական հետապնդումներ սկսվեցին», -պարզաբանել է նա:

Խոսելով Սինայի թերակղզու հյուսիսում ստեղծված իրավիճակի մասին՝ արաբագետը նշել է. «Այս շրջանում հատկապես վերջին ժամանակահատվածում բավականաչափ ակտիվացել է ամիսներ առաջ ԻՊ-ին հավատարմության երդում տված «Անսար Բեյթ ալ Մակդիս» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումը, որը ներկայում անվանակոչվել է ԻՊ-ի «Սինայի վիլայեթ»: Այս խմբավորումը, ձգտելով գրավել Սինայի հյուսիսում գտնվող Շայիխ Զուվայդ քաղաքը, ցանկանում էր հայտարարել այն իր վերահսկողության ներքո գտնվող շրջանների վարչական կենտրոնը: Իսկ առհասարակ, կառույցը ձգտում է ամրացնել իր դիրքերը Գազայի հատվածին և Իսրայելին սահմանամերձ եգիպտական շրջաններում՝ մշտապես սպառնալիքի տակ պահելով մի կողմից Հրեական պետության որոշ սահմանակից շրջանները, մյուս կողմից՝ ճնշում գործադրել Գազայում իշխող «Համաս» խմբավորման վրա, ինչպես նաև՝ պարբերաբար ակտիվություն ցուցաբերելով՝ նոր գլխացավանքներ ստեղծել եգիպտական իշխանությունների համար»:

Մեկնաբանելով Եգիպտոսի զբոսաշրջային շրջաններում իրավիճակի սրացման հնարավորություններն, արաբագետը նկատել է. «Հարցի տարողությունը հասկանալու համար այն պետք է դիտարկել առնվազն 2 հարթությյունից: Նախ, աշխարհագրական՝ Կարմիր ծովի ափին գտնվող Եգիպտոսի հայտնի հանգստավայրերի հեռավորությունը ներկա ռազմական գործողությունների թատերաբեմից շուրջ 450-700 կմ է: Դրան հավելած՝ եգիպտական իշխանություններին, կարծես, արդենիսկ հաջողվել է վերահսկելի դարձնել իրավիճակը Սինայի հյուսիսում: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ զբոսաշջությունը մշտապես եղել և այսօր էլ հանդիսանում է Եգիպտոսի տնտեսության ամենաառանցքային ճյուղերից մեկն, ինչի պատճառով, եգիպտական իշխանություններին տարբեր հարթություններում պատերազմ հայտարարած ծայրահեղ արմատական կառույցները օգտագործում են նաև քարոզչական և հոգեբանական գործոնները՝ իբր նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին պարբերաբար հայտարարարություններ տարածելով և դրանով իսկ լայնամասշտաբ խուճապային տրամադրություններ ստեղծելով Եգիպտոս այցելել պատրաստվող հարյուր հազարավոր զբոսաշրջիկների շրջանում»: 

«Նույն այդ տրամաբանությամբ էլ տարբեր ժամանակահատվածներում, անկախ երկրում առկա ներքաղաքական բազմաբնույթ խնդիրներից, եգիպտական իշխանությունների կողմից զբոսաշրջային շրջանների անվտանգությունն ապահովվել է ամենաբարձր մակարդակով: Այդ մասին է խոսում անգամ այն վիճակագրական իրողությունը, որ վերջին 5 տարիների ընթացքում՝ այսինքն՝ «եգիպտական գարնանը» հաջորդած ողջ ժամանակահատվածում, երկրի հաղթահարած տարաբնույթ փորձություններին զուգահեռ, որևէ արտասահմանցի զբոսաշրջիկ չի տուժել»,- եզրափակել է Ա. Պետրոսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search