Artsakhpress

Հասարակական

Սա էլ «Արագիլ»-ի պատասխանը բոլոր էրդողաններին. ՀՀ Առաջին տիկին (լուսանկարներ)

Այսօր «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում տեղի է ունեցել զույգ երեխաների դուրսգրման արարողություն:

Սա էլ «Արագիլ»-ի պատասխանը բոլոր էրդողաններին. ՀՀ Առաջին տիկին (լուսանկարներ)

Սա  էլ  «Արագիլ»-ի պատասխանը  բոլոր  էրդողաններին. ՀՀ  Առաջին  տիկին (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ստեփանակերտաբնակ Քրիստինե և Մհեր Մուսայելյանների ընտանիքը համալրվել է՝ Ալեքս և Ալեն երեխաների ծննդով, որոնց ծնողները 9 տարի շարունակ անձկությամբ սպասել են: Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո է ստեղծվել «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, ևս ներկա էր արարողությանը:

«Երբ այս ծրագիրը սկսեցինք, շատերը չէին հավատում, որ կգա մի օր, երբ այն իրականություն կռադնա: Այսօր ունեք 100 բալիկ, մինչև գարուն կծնվեն ևս 150-ը, և այս փուլում մենք արդեն կունենանք 250 բալիկ. սա էլ կլինի «Արագիլ»-ի պատասխանը բոլոր էրդողաններին»,-ասել է Ռ. Սարգսյանը:

Պատմական համարվող այս օրվա կապակցությամբ ԼՂՀ առողջապահ
ության նախարար Հարություն Քուշկյանն իր խոսքում ուրախությամբ նշել է. «ԼՂՀ առողջապահական համակարգը պատրաստ է հետայսու էլ նման ծրագրերի շրջանակներում աշխատանքներ ծավալել:

«Մոր և մանկան առոջապահության կենտրոնը» համագործակցում է «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հետ, և այսօրվա մեր փայլուն արդյունքը դրա վկայությունն է»:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի բժշկական փորձագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցն էլ իր հերթին հավելել է. «Այսօր ունենք 1500 գրանցված զույգ, որոնցից 500-ը ուղղորդված են տարբեր կենտրոններ:
352-ի մոտ արդեն ավարտված են ցիկլերը, նրանցից 148-ի մոտ հղիությունը արձանագրվել է, որոնցից 74-ը արդեն ծննդաբերել է: Այժմ ունենք 102 երեխա, իսկ մոտակա 2-3 ամսվա ընթացքում էլ սպասում ենք 45-ի: Ընդհանուր արդյունավետությունը 40 տոկոս է, որը համապատասխանում է համաշխարհային ցուցանիշին: Իհարկե շատ մեծ խորհուրդ կա այս ամենի մեջ, որ 100 և 101-րդ բալիկները ծնվել են հենց Արցախում՝ որպես խորհրդանիշ վերածնվող Արցախի»:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանի խոսքով՝ վերարտադրողական բժշկության աջակցման «Արագիլ» բարեգործական հիմնադրամի միջոցով բազմաթիվ զույգեր կարողացել են վայելել ծնող դառնալու բերկրանքը, իսկ հարյուրավորներն էլ սպասում են իրենց հերթին:

«Այսօրվա դրությամբ Արցախից 66 անպտղության խնդիր ունեցողներ են գրանցված, որոնցից 18-ը ծրագրի շրջանակներում հղիացել են. 2-ի մոտ երկվորյակ է լինելու, իսկ մեկի մոտ՝ եռյակ»,-ասել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Վ. Օսիպովը և ավելացրել, որ 2013 թվականից սկսված համագործակցությունը «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հետ շարունակական է լինելու: Արարողության վերջում ՀՀ Առաջին տիկինը անակնկալ է մատուցել ծննդկանին՝ նվիրելով Հայոց Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող արծաթյա անմոռուկ-կրծքանշան, իսկ նորածիններին՝ ոսկյա խաչեր:

 



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search