Artsakhpress

Մշակույթ

Ֆրանսիացի նկարիչները «կենդանացրել» են հայտնի Մոնա Լիզային

Ֆրանսիացի 40 մասնագետներից եւ նկարիչներից կազմված խումբը «կենդանացրել» է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարը:

Ֆրանսիացի նկարիչները «կենդանացրել» են հայտնի Մոնա Լիզային

Ֆրանսիացի նկարիչները «կենդանացրել» են հայտնի Մոնա Լիզային

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փարիզում ներկայացվել է Living Mona Lisa նախագիծը՝ հանրահայտ «Ջոկոնդա»-ի թվային տարբերակը, որը, ինչպես հայտնի է, Ֆլորենցիայից մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է:

ZN-ի փոխանցմամբ՝ մասնագետների թիմը նախագծի ուղղությամբ աշխատել է մեկ տարի շարունակ: Հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել, թե տեխնոլոգիաների օգնությամբ ինչպես է Մոնա Լիզան փոխում իր խորհրդավոր ժպիտը եւ հայացքով ուղեկցում զբոսաշրջիկներին:

Ըստ «Ռոսբալտ»-ի  ինտերակտիվ Ջոկոնդայի հեղինակները նշում են, որ Living Mona Lisa նախագիծը կոմերցիոն չէ, սակայն արդեն աշնանը վաճառքում կհայտնվեն դրա փոքրիկ թվային տարբերակները: Մեկ հատը մի քանի հարյուր եվրո կարժենա:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search