Artsakhpress

Հասարակական

Ինչո՞ւ են զբոսաշրջիկները նախընտրում Արցախը

«Առաջին անգամ եմ գտնվում Արցախում: Ես շատ բան չգիտեի Արցախի պատմության մասին»,- Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, «Արցախպրես»-ի թղթակիցի հետ այսօր կայացած զրույցում նման խոստովանություն է արել ճապոնացի զբոսաշրջիկ, լուսանկարիչ Թայ Ուենոն:

Ինչո՞ւ են զբոսաշրջիկները նախընտրում Արցախը

Ինչո՞ւ  են զբոսաշրջիկները նախընտրում  Արցախը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 

«Շատ հետաքրքիր վայր է Արցախը։ Այստեղ գտնվելու իմ հիմնական նպատակը Արցախի պատմությանը, մշակույթին ծանոթանալն է  և նրա բնակիչներին ճանաչելը: Միայն Ստեփանակերտում եմ եղել, և այստեղ ամեն ինչ ինձ դուր է եկել: Համտեսել եմ արցախյան ժենգյալով հացը, որը շատ համեղ է»,-նշել է Թ. Ուենոնը և հավելել, որ անպայման նորից կայցելի Արցախ՝ այս անգամ երկար ժամանակով, որպեսզի կարողանա լինել   բոլոր տեսարժան վայրերում:

Իտալիայից ժամանած զբոսաշրջիկ Դումինկո Մարկաչին, ով նույնպես առաջին անգամ է Արցախում, նշել է. «Կարծում եմ, որ շատ հարուստ մշակույթ ունեք, որը զարգացրել եք դարեր շարունակ։ Վատ ժամանակներ են եղել Արցախի համար, Ձեր բնակիչները կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները և   և   պատերազմից հետո  վերականգնել  երկիրը»:

Դումինկո Մարկաչինի խոսքով՝ իր այցի գլխավոր նպատակն Արցախը տեսնելն ու խորապես ճանաչելն է, քանի որ մինչ այդ լիարժեք պատկերացում չի ունեցել Արցախի մասին:

«Արցախի պատմաերկրագիտական թանգարանը շատ հետաքրքիր էր: Գիտաշխատողը բովանդակալից ներկայացրեց Արցախի պատմությունը»,- գոհունակությամբ նշել է իտալացի զբոսաշրջիկը և հավելել, որ իրեն շատ են հուզել հատկապես հոգևոր մշակույթը և մարդկանց հյուրասիրությունը:

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանի խոսքով՝    ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին թանգարանն ունեցել է 6115 այցելու, այդ թվում՝  1095-ը արտերկրից: Ի դեպ, թանգարանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցել է 6000 այցելու, որից 1657-ը՝ արտերկրից:

«Այցելուներ ունենք աշխարհի տարբեր վայրերից՝ ԱՄՆ-ից, Աֆրիկայից, Ճապոնիայից և  այլն: Մեծ է նաև սփյուռքահայերի հոսքը  դեպի  թանգարան»,-ասել է Մ. Բալայանը:

Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ այցելուների մեծ մասի նպատակն Արցախը տեսնելն ու ճանաչելն է:

«Սակայն քիչ չեն դիվանագիտական, քաղաքական, ինչպես նաև արցախյան հիմնախնդրին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանողների թիվը»,- նկատել է Մ. Բալայանը՝ հավելելով, որ, ինչպես զբոսաշրջիկներն են խոստովանում,    իրենք փորձում են իրականության մասին օբյեկտիվ ու ճշմարիտ տեղեկություններ ստանալ հենց տեղում:

«Արահետ թրավել» ՍՊԸ հոգևոր զբոսաշրջային ընկերության էքսկուրսավար Լիլիթ Սարգսյանը նշել է, որ ինքը  շատ հաճախ է օտարերկրացի զբոսաշրջիկների Արցախ ուղեկցում:

«Զբաղվում ենք հիմնականում հոգևոր զբոսաշրջությամբ և, որպես ուխտավայր Արցախը  մեր երթուղում առաջիններից է: Այս անգամ   մեր խմբում՝ ընդգրկված   են 10-15 հոգի, որոնք հիմնականում իտալացիներ են: Շատերն  էլ   առաջին անգամ են Արցախում: Մեր երկրի մասին նրանց տեղեկացվածության մակարդակւ բարձրացնելու համար համակողմանի տեղեկատվության մատուցումը  մեր առաջնահերթ  խնդիրներից է, ինչի համար էլ էքսկուրսիան սկսում  ենք  պատմաերկրագիտական թանգարանից, որի ցուցանմուշները օգնում  են  ավելի լավ ճանաչելու  Արցախն ու նրա պատմությունը»,- նշել է էքսկուրսավարուհին և ավելացրել, որ երկօրյա այցի ընթացքում  իրենք   կլինեն նաև Շուշիում, Գանձասարում, Ամարասում ու Դադիվանքում:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search