Ռուս մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն դեմ չէ աշխատել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: 52-ամյա մասնագետին հարցրել են, թե որտեղ կցանկանար շարունակել մարզչական կարիերան:
Ֆյոդոր Շչերբաչենկոն դեմ չէ աշխատել ֆուտբոլի Հայաստանի հավաքականում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարող էի ուժերս փորձել Ռուսաստանի պատանեկան հավաքականում կամ Հայաստանի, Լատվիայի, մի խոսքով, ոչ մեծ հավաքականում»,- Շչերբաչենկոյի խոսքը մեջբերում է info-rm.com-ը:
Հիշեցնենք, որ Ֆյոդոր Շչերբաչենկոյի նախորդ աշխատավայրը եղել է «Ուլիսը», որը նա գլխավորել էր 2015-ին՝ երեւանյան ակումբում աշխատելով մոտ 1.5 ամիս: