Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Մալթեփեում գտնվող գրասենյակի վրա անհայտ անձը կամ անձինք զինված հարձակում են գործել:
Դավութօղլուի կուսակցության գրասենյակի վրա զինված հարձակում են գործել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձինք մեքենայով կանգնել են գրասենյակի շենքի առջև և պատուհաններին կրակել: Նշվում է, որ ինը փամփուշտ դիպել է պատուհանին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը գրասենյակի շենքի առաջ կասկածելի տուփ է հայտնաբերել, որը, սակայն, ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ դատարկ ձիթապտղի տուփ է: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: