Ֆուտբոլի Արցախի հավաքականն արդեն երկրորդ պարտությունը կրեց հայաստանյան ակումբների հետ խաղերում:
Արցախի հավաքականն այս անգամ զիջել է «Ալաշկերտ-2»-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտ-2»-ը մրցեց Արցախի հավաքականի հետ: «Ալաշկերտ 2»-ը հաղթեց 3:0 հաշվով՝ շնորհիվ առաջին խաղակեսում խփած երեք գոլերի: Աչքի ընկան Վարդան Պետրոսյանը, Գրիգոր Մկրտչյանը և Արսեն Բալաբեկյանը:
Ընդմիջումից հետո մարզիչ Սևադա Արզումանյանը փոխարինումներ կատարեց և մեծ թվով պատանի ֆուտբոլիստների խաղալու հնարավորություն տվեց:
Արցախի հավաքականը օրեր առաջ պարտվել էր նաև «Բանանց»-ին: