Հայ մասնագետների եւ եվրոպացի ներդրողների համագործակցության արդյունքում Արցախ կգործարկվի 60 հազար եվրո արժողությամբ IT նախագիծ:
Եվրոպայից Արցախ է բերվել 60 հազար եվրո արժողությամբ IT նախագիծ
ՍԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հուլիսի 25-ին լրագրողներին հայտարարել է European and Armenian Experts GmbH գերմանական ընկերության տնօրեն Միքայել Մինասյանը:
«Մեր նպատակն է մեկ տեղ հավաքել ողջ աշխարհի հայ մասնագետներին: Հաջող բանակցությունների արդյունքում մենք ունենք նաեւ հօգուտ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գործող առաջին բիզնես նախագծերը»,- հայտարարել է Մինասյանը:
Նա նաեւ նշել է, որ կա մեկ այլ նպատակ՝ պահպանել հայկական ինքնությունը Սփյուռքում: Այս տարի կազմակերպությունը Բեռլինում անցկացրել է Հայկական մշակույթի օրեր: Ծրագրին աջակցել է Բունդեսթագի պատգամավոր Մարտին Փեթցոլդը: