Կանադայում գիտնականներն օգնել են փրկել կետադելֆինին և նրան ողջ պահել 8 ժամ շարունակ, երբ կենդանին խցանվել էր ծովափնյա ժայռերում:
Կանադայում գիտաշխատողները փրկել են ժայռերի արանքում խցանված կետադելֆինին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Daily Mail-ի փոխանցմամբ` Cetacea Lab կենտրոնի գիտաշխատողները և տեղի բնապահպանական խմբի կամավորները հաղորդագրություն էին ստացել, որ կետը ցածր մակընթացության ժամանակ խցանվել է Բրիտանական Կոլումբիայի հյուսիսային ափերի մոտ:
Կամավորների խումբը քայլեր է նախաձեռնել կենդանուն ջրախեղդ լինելուց և կարողացել են ողջ պահել 9-ամյա կաթնասունին մինչև որ մակընթացության բարձր ալիքը ազատեց կենդանուն խցանումից նույն օրը երեկոյան: Գիտնականներին հաջողվել է ողջ օրվա ընթացքում ջրմուղ պոմպերի և ջրատար խողովակների օգնությամբ ջուր հասցնել կետին: