«Ռուսական քարոզչության» դեմ պայքարելու համար Կանադան Ուկրաինային 2.5 միլիոն դոլար կհատկացնի։
«Ռուսական քարոզչության» դեմ պայքարելու համար Կանադան Ուկրաինային 2.5 միլիոն դոլար կհատկացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Սա Օտտավայի կողմից 24 միլիոն դոլարի օգնության փաթեթի մի մասն է։
Կանադայի ԱԳՆ-ից պարզաբանել են, որ «Ուկրաինայում ռուսական հիբրիդային պատերազմն» իր մեջ ապատեղեկատվական գործունեություն է պարունակում, որը կարող է ազդեցություն գործել 2019 թվականի ընտրությունների արդյունքների վրա։
«Ռուսաստանի նպատակը ուկրաինական պետության ապակայունացումն է և քաղաքացիների շրջանում ժողովրդավարության լեգիտիմության վերաբերյալ կասկածներ հարուցելը »,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։