Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում անցկացվող միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նստաշրջանի շրջանակներում ընտրվեց 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը:
2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Պեկինը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ ընտրվեց Չինաստանի Պեկինը, որի մրցակիցն էր Ղազախստանի Ալմաթին: Ենթադրվում է, որ Պեկինում կայանալիք խաղերի բյուջեն կկազմի 1,85 միլիարդ ԱՄՆ դոլար: Հավելենք , որ Պեկինում կանցկացվեն նաև պարալիմպիկ խաղերը: 2020թ. ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը կանցկացվեն Շվեյցարիայի Լոզան քաղաքում: Երկրորդ հավակնորդը Ռումինիայի Բրաշովն էր:
Առաջին պատանեկանը տեղի է ունեցել 2012 թ. Ինսբրուկում, իսկ երկրորդը կկայանա 2016թ.` Լիլեհամերում: