2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել՝ իր ընտանիքի ղեկավարած բիզնես խմբի ֆինանսական խնդիրների պատճառով
2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեուլի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ Չո Յան Հոյի հրաժարականն ընդունվել է:
Չոն Hanjin Group-ի տնօրենն է, որը վերահսկում է Օլիմպիական խաղերը հովանավորող Korean Air-ը և խոշոր բեռնափոխադրող ընկերություն և որը մեծ պարտքեր է կուտակել։
Չոն հարավկորեական Փհենչհան քաղաքում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար էր դարձել 2014 թվականի հուլիսին, հաղորդում է Associated Press-ը::