Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար:
Բռնցքամարտի ԵԱ. Բաչկովը նույնպես հաղթանակ է տարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: armsport.am-ի փոխանցմամբ՝ Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը:
64 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկը իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ: Այսօր հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ: