Հելսինկիի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամներ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան:
Թուրք մտավորականներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի (ՀՑԹԻ) կայքը, պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության պատմության հետ ծանոթացրել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատվիրակության անդամները եղել են նաև ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:
Հանդիպման վերջում Հելսինկյան ասամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Պատվիրակության անդամները եղան նաև Մեծ եղեռնի հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին և հարգեցի ն անմեղ զոհերի հիշատակը:
2015 թվականի ապրիլից թանգարան են այցելել Թուրքիայի ավելի քան երեք հարյուր քաղաքացիներ: