ԱՄՆ Վաշինգթոն քաղաքի ամերիկահայությունը սիրիահայերին սատարելու կոչով բողոքի ցույցեր է անցկացրել Սպիտակ տան դիմաց:
Հայերը Սպիտակ տան դիմաց ցույցով Օբամայից պահանջել են դադարեցնել հալեպահայերի դեմ հարձակումները
ԱՄՆ Վաշինգթոն քաղաքի ամերիկահայությունը սիրիահայերին սատարելու կոչով բողոքի ցույցեր է անցկացրել Սպիտակ տան դիմաց: Ցուցարարները կոչ են արել նախագահ Բարաք Օբամային անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու թիրախավորված ռմբակոծությունները Հալեպի հայ բնակչության դեմ և բարձրացնելու իրազեկվածությունը հայ համայնքի զգալի հատվածի համար հայրենիք հանդիսացող սիրիական հյուսիսային քաղաքների վերահաս ոչնչացման մասին:
«Հալեպի բնակչությունը տառապում է անողոք ռմբակոծությունների հետևանքով, իսկ Նոր գյուղի հայկական համայնքը գտնվում է թուրքական կառավարության կողմից օժանդակվող ջիհադիստական խմբերի հարձակումների ողջ ծանրության տակ:
Ժամանակն է` որպեսզի նախագահ Օբաման արագ ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա` ստիպելով դադարեցնել այս դաժանությունները»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչ Ռազմիկ Լիբարյանը:
Բողոքի ցույցերը շարունակությունն էին հունիսի 12-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի նամակի` ուղղված Բարաք Օբամային: Նամակում Խաչիկյանը հորդորել էր Սպիտակ տանը «հարկադրաբար միջամտել` օժանդակելու Հալեպի արիաբարմաքառող և անպաշտպան բնակչությանը»: Նա նաև պահանջել է Օբամայից «եկող շաբաթվա ընթացքում արտակարգ նիստ հրավիրելամերիկահայ համայնքի կրոնական, քաղաքացիական, բարեգործական ընկերությունների և համայնքային առաջնորդների հետ`քննարկելու Հալեպի փրկության գործողությունների պլանը»:
2014 թվականի հունիսի առաջին օրերից սկսած Հալեպում և մասնավորապես հայկական Նոր գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր բաժինը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերնեն, տարբեր տեսակի հրթիռներ և հրասանդներ են տեղացել և կշարունակեն տեղալ խաղաղ բնակչության վրա: Նոր գյուղ թաղամասումընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել, որի հետևանքով երբեմնի հայաշատթաղամասն այսօր աղետալի շրջան է` ամայացած ու ավերակ: Նոր գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել... Հալեպում տեղի ունեցածը գերազանցել է բոլոր ենթադրությունները, և վիճակն այլևս տանելի չէ: Այս իրավիճակումհալեպահայությունն իրեն միայնակ է զգում. կրած փորձանքները արձագանքչեն ունեցել, անհասկանալի և անընդունելի ձևով լուռ են թե՛պաշտոնական, թե՛ հասարակական կողմերը։