Ռուսաստանը չի պլանավորում Սիրիայում ռազմաօդային բազա բացել։
ՌԴ Գլխավոր շտաբ. Ռուսաստանը չի պլանավորում Սիրիայում ռազմաօդային բազա բացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Բոգդանովսկին։
«Այսօրվա դրությամբ նման պլաններ չկան։ Սակայն ամեն բան էլ կարող է լինել»,- մեջբերում է «Ւնտերֆաքս»-ը Բոգդանովսկու խոսքը։
Այս շաբաթ Պենտագոնը հայտարարել էր, որ Լաթաքիայում՝ Սիրիայի ՌՕՈւ բազայում, Ռուսաստանի ձեռնարկած վերջին գործողությունները Վաշինգթոնը դիտարկում է որպես ավիաբազայի շինարարության հնարավոր նախապատրաստում։