Artsakhpress

Միջազգային

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

Նոյեմբերի 20-ի գիշերը իսրայելական կողմը հրթիռակոծել է և թիրախավորել է մասնավորապես Դամասկոսում և մերձակայքում տեղակայված Սիրիայի բանակի ՀՕՊ դիրքերը:

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սիրիական կողմը հայտնում է 2 սպանված քաղաքացիականի մասին, փոխանցում է Razm.info-ն:
Նախօրեին իսրայելական կոմղը հայտնել էր Սիրիայի տարածքից դեպի Իսրայել արձակված 4 հրթիռի մասին, ապա հայտարարել, որ ի պատասխան՝ հրթիռակոծել են Սիրիայում տեղակայված Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի և Սիրիայի բանակի դիրքերը: Նշվում է, որ մասնավորապես խոցվել են Սիրիայի ԶՈւ ՀՕՊ մի շարք մարտկոցներ:

Սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը հաստատել է հրթիռակոծության մասին տեղեկությունը, ինչպես նաև հայտնել, որ դրանց հետևանքով կա 2 սպանված քաղաքացիական և վիրավորներ, և վնասները դեռ գնահատվում են:

Նշենք, որ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում՝ պատճառաբանելով դրանք հիմնականում այդեղ Իրանի ծավալած գործողություններով (1, 2):

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Search