Artsakhpress

Քաղաքական

Սահմանում կրակոցին պետք է կրակոցով պատասխանել. Շավարշ Քոչարյան

Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքները շատ հիմնարար նշանակություն ունեն:

Սահմանում կրակոցին պետք է կրակոցով պատասխանել. Շավարշ Քոչարյան

Սահմանում կրակոցին պետք է կրակոցով պատասխանել. Շավարշ Քոչարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍԻհարկե, առաջնայինը ՄԱԿ-ի կանոնադրությունն է, և այստեղ ուղղակի հղում կա  դրան: Սակայն Հելսինկյան սկզբունքների մեջ կան շատ փայլուն ձևակերպումներ, օրինակ՝ եթե  ՄԱԿ-ի կանոնադրությունը որպես կազմակերպության նպատակ նշում է ինքնորոշումը և ժողովուրդների իրավահավասարությունը, բայց չի բացում ձևակերպումը, ապա Հելսինկյան եզրափակիչ ակտում փայլուն կերպով ասվում է, որ ցանկացած ժողովուրդ երբ և ինչպես կամենա  առանց արտաքին  միջամտության  կարող է ինքնուրույն որոշել  իր կարգավիճակը: 

Իհարկե,  խնդիրը ոչ այնքան փաստաթուղթն է, այլ  այն  հանգամանքները, որ ՄԱԿ-ի անդամ պետություններն անգամ  գործում են  հակառակ  իրենց պարտավորությունների: Այս մասին Times.am-ի հետ հարցազրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

-Ամենապարզ օրինակը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ  ինքնորոշման իրավունքը  և ժողովուրդների  իրավահավասարությունը կազմակերպության նպատակն է, իսկ տարածքային  ամբողջականությունը որպես միջոց ուղղված այդ նպատակին: Այստեղ ակնհայտ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը գործում է միջազգային պարտավորությունների դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության,  Հելսինկյան եզրափակիչ ակտի: Եվ պատահական չէ, որ հայտնվել է  այնպիսի սուր քննադատության տակ, երբ  արդեն հայտարարում է, թե  դուրս է գալիս «Եվրանեսթից», Հարևանության ծրագրից: Իրոք, իրենք  քաղաքակիրթ   աշխարհում   անելիք  չունեն:

-Բայց անհրաժեշտ պահերին նույն այդ միջազգային հանրությունը զերծ է մնում հասցեական քննադատությունից, ինչը ինչ-որ չափով նպաստում է սահմանին Ադրբեջանի սադրանքների շարունակմանը:

-Ցավոք սրտի դա այդպես է: Բացառիկ դեպքերում է, որ հասցեական սկսում են խոսել այս կամ այն պետության մասին: Բայց ինձ թվում է՝ Ադրբեջանը շատ մոտ է դրան: 

-Կսկսեն ոչ թե կողմերին, այլ հասցեակա՞ն...

-Այո, մոտ է, որ հասցեական խոսեն ոչ միայն  մարդու  իրավունքների, լրագրողների իրավունքների, այլ այդ պետության  ընդհանուր վարքի  մասին:

-ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին,  մոտ երկու տարի առաջ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին  անդրադառնալով  Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքին,  ասաց, որ պետք է մշակել միջազգային այնպիսի համաձայնագիր, որը կարգելի  կազմակերպության անդամի կողմից երրորդ երկրին սպառազինությունների վաճառքը, քանի որ այսօր ՀԱՊԿ կանոնադրությամբ կազմակերպության անդամ երկրների կողմից զենքի վաճառքն արգելված չէ: Նման փաստաթղթի կարող ենք հասնե՞լ:

-Իրականում  մենք պետք է առաջնորդվենք այն փաստաթղթերով, որոնք կան՝  ՄԱԿ-ի կանոնադրություն, պայմանագիր: Մենք պետք է հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ն կայացող կառույց է, որ նա երիտասարդ է, ՆԱՏՕ չէ: Իսկ ՀԱՊԿ-ի կայացման հարցում  Հայաստանն ունի իր լուման: Մենք 2 անգամ նախագահել ենք և այդ ընթացքում լուրջ ներդրում ենք ունեցել ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման հարցում, հիմա մեր նախագահությունն է և կփորձենք դա իրականացնել: ՀԱՊԿ-ն շատ կարևոր է որպես կառույց, բայց մենք մեր հույսը միշտ մեզ վրա պիտի դնենք: Կրկնում եմ՝ սա չի նշանակում, որ չպետք է ձևավորենք համապատասխան մթնոլորտ՝ թե միջազգային կառույցներում, թե այն պետություններում, որոնք մեր հանդեպ  պայմանագրային պարտավորություն ունեն:

-ԱԳՆ-ին շատ հաճախ են մեղադրում անգործության մեջ, հատկապես, երբ սահմանին իրավիճակը սրվում է: Որպես փոխարտգործնախարար վիրավորվո՞ւմ եք, թե՞...

-Շատ պարզ է՝ երբ սահմանին կրակում են, պաշտպանության նախարարությունն է պատասխանում:

-ՀՀ ԶՈՒ-ն կարող է շատ հզոր պատասխան տալ հակառակորդին, հարցն այն է, թե ԱԳՆ-ն կարո՞ղ է մարսել տալ դա միջազգային հարթակում և նաև իր  դիվանագիտական հարվածները հասցնել Ադրբեջանին:

-Սահմանին  կրակոցին պետք է կրակոցով պատասխանել, իսկ եթե թղթով  ու խոսքով պատասխանես՝ կործանված ես: Այլ բան է, երբ  խոսքը վերաբերում է այն հարձակումներին, որոնք Ադրբեջանը փորձում է իրականացնել տարբեր միջազգային կառույցներում,   տարբեր հարթակներում,  տարբեր պետությունների ԱԳՆ-երում, այստեղ  պարտավոր ենք պատասխան տալ և տալիս ենք: Եվ ոչ միայն համաչափ, այլև՝ հեռանկարային: Այնպես որ եկեք չհամեմատենք գործառույթները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search