ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 2-ին` ժամը 08.28-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա:
Նախիջևանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Քաջարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.260 և արևելյան երկայնության 45.970 (Նախիջևանի ԻՀ): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում: