Սիրիայի իշխանությունները գրոհայինների դեմ Ռուսաստանի գործողություններն ավելի արդյունավետ են համարում, քան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը։
Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում, քան միջազգային կոալիցիան. Սիրիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի օդային հարվածները մի քանի օրվա ընթացքում շատ բարձր արդյունքների են հասել, որոնք մի քանի անգամ գերազանցել են ավելի քան մեկ տարվա ընթացքում կոալիցիայի իրականացրած արդյունքները»,- հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ավիահարվածների շնորհիվ իրենց զորքերն անցել են հարձակման։
Նշենք, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն է իրականացնում սեպտեմբերի 30-ից։