Ծայրահեղական խմբավորումների հարձակումները Հալեպում խաթարում են սիրիական այդ քաղաքում հրադադարի ռեժիմի հաստատման ջանքերը:
Հալեպում գրոհայինների հարձակումները խոչընդոտում են հրադադարի ռեժիմի հաստատմանը. Սիրիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
Նախարարության հատուկ հաղորդագրության մեջ նշվում է, որ «արտերկրից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումները Հալեպում իրականացվող հարձակումներով խաթարում են քաղաքում հրադադար հաստատելու հնարավոր մեխանիզմները, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»:
Նշվում է, որ պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով նամակներ է հղել` պահանջելով դատապարտել ծայրահեղականների հարձակումները Հալեպում: