Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 13-ին հավանություն Է տվել երկրի միջուկային ծրագրի խնդրով միջազգային միջնորդների «վեցյակի» հետ ստորագրված համաձայնագրի իրագործման օրինագծին։
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման օրինագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ IRNA իրանական գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանի նիստում համաձայնագրի կատարումը պաշտպանել Է 161 պատգամավոր, 59-ը դեմ են արտահայտվել, 13-ը ձեռնպահ են մնացել: Ընդամենը քվեարկությանը մասնակցել Է 250 օրենսդիր:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ի նիստում, Իրանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրել Էր համաձայնագրի իրագործմանն ուղղված գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդհանուր շրջանակները:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ: Դժվարին բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիությնա կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինասնական պատժամիջոցները։