Հայ կրտսեր տարիքի բռնցքամարտիկները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:
Պատանի բռնցքամարտիկները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ կրտսեր տարիքի պատանի հայ բռնցքամարտիկները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը մասնակցելու են Անապայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Մրցաշարին նախապատրաստվելու համար պատանի բռնցքամարտիկները, ավագ մարզիչ Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն «Օլիմպիական ապագա»-ում: Հավաքին կմասնակցեն 18 քաշային կարգերի 22 բռնցքամարտիկ: