Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը: Նախորդ անգամ հայ պատանիները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում հանդես են եկել 2011 թվականին, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի օգոստոսի 12-20-ը: Մրցավայրի անունը եւ մասնակից երկրների վերջնական ցանկը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարին:
B դիվիզիոնի 2015թ. առաջնությանը մասնակցել են 24 հավաքականներ, իսկ հաղթող է ճանաչվել Էստոնիան: