Artsakhpress

Միջազգային

ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են Թուրքիայի ընտրությունների խախտումները

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով երկիր ժամանած ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հրապարակել է իր ուսումնասիրություններն ամփոփող զեկույցը:

ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են Թուրքիայի ընտրությունների խախտումները

ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են Թուրքիայի ընտրությունների խախտումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ակոս» պարբերականի փոխանցմամբ`զեկույցում ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են լրատվամիջոցների ու ընդդիմադիր ձայների նկատմամբ իշխանական կողմի բռնություններն ու իրավունքների ոտնահարումները:

Զեկույցում նշվում է, որ նախընտրական քարոզարշավի վերջին 2 շաբաթվա ընթացքում նկատելիորեն աճել է մեծ մասամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և ակտիվիստների դեմ հարձակումների թիվը:  «Բռնության դեպքերը սևացրել են քարոզարշավի մթնոլորտը»,- ասվում է զեկույցում:

ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ոտնձգությունները: «Լրագրողների կամ լրատվամիջոցների նկատմամբ ահաբեկչությանն աջակցելու կամ հանրապետության նախագահին վիրավորելու պատրվակով դատական գործեր հարուցվեցին, համացանցային կայքեր արգելափակվեցին, դադարեցվեց մի քանի հեռուստաընկերության թվային հեռարձակումը, իսկ որոշ խոշոր լրատվամիջոցներ պարզապես առգրավվեցին, ինչն ընտրություններից առաջ սահմանափակեց բազմակարծությունը»,- նշել են ԵԱՀԿ դիտորդները:

Նրանք իրավամբ փաստել են, որ երկրի առաջատար լրատվամիջոցներն ու մասնավորապես պետական TRT հեռուստաալիքն ակնհայտորեն կողմնապահություն են արել ընդդիմադիր կուսակցություններին եթերաժամանակ տրամադրելու հարցում:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը գրանցել է նաև, որ մի շարք ընտրատեղամասերում խոչընդոտվել է քաղաքական կուսակցությունների անունից հավատարմագրված դիտորդների գործունեությունը:

Թուրքական «Անատոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքների վերաբերյալ, որոնց համաձայն, նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներով, ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,48 տոկոսն ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ, 317 մանդատ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90 տոկոսը (40 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներառված են նաև արտերկրում քվեարկած քաղաքացիների քվեները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսը: Թուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից և ԺԴԿ-ից: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search