Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Հյուսթոնի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը 5-րդ էր աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոսյանը պոկում վարծությունում բարձրացրեց 186 կգ, իսկ հրումում` 216 և երկամարտի 402 կգ արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց նաև փոքր բրոնզե մեդալ:
Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):