Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը:
Ծանրորդ Սոնա Պողոսյանը 21-րդն է աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պողոսյանը հանդես էր գալիս C խմբում և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նա պոկեց 97 կգ և հրեց 120 և երկամարտում գրանցեց 217 կգ արդյունք:
Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):