17-ամյա քարվաճառցի տղայի սպանության նախնական վարկածն այն է, որ նրան սպանել է հուլիսի 11-ին Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խմբի վերջին ձերբակալված անդամը։
17-ամյա քարվաճառցուն նախնական վարկածով սպանել է ձերբակալված 2-րդ դիվերսանտը. Ս. Օհանյան
17-ամյա քարվաճառցի տղայի սպանության նախնական վարկածն այն է, որ նրան սպանել է հուլիսի 11-ին Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խմբի վերջին ձերբակալված անդամը։
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով NEWS.am-ին, այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն այցելել էր կենտրոնական հավաքակայան։
«Ոստիկաններն իրենց վարույթում ունեն քրեական գործ եւ վերջնականապես կպարզեն, թե ով է դա իրականացրել»,- ասաց նախարարը։
Լրագրողների հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ նրան առանձնակի դաժանությամբ են սպանել եւ այդ պատճառով են փակ դագաղով հուղարկավորել, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդ մասին պետք է հարցնել ոստիկանությանը։ Պաշտպանության նախարարը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք դիվերսանտն ինքն է ցույց տվել 17-ամյա տղայի սպանության վայրը՝ նշելով, որ այդ մասին տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: Հուլիսի 14-ին տղայի մարմինը հայտնաբերվեց Նոր Էրքեջ գյուղի գերեզմանատանը։