ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
ԱԺ-ն լիագումար նիստ կգումարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրենքների նախագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան հարակից օրինագծերի փաթեթը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ:
Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 11:00-ին: