Հայաստանի հավաքականի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վարոնինի գավաթի խաղարկությունում:
Արթուր Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ` հայ մարմնամարզիկը բազմամարտում հավաքել է 87.450 միավոր` դառնալով Վարոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել է ռուս Նիկիտա Նագորնին (86.950), իսկ ճապոնացի Յուտո Կատոն 86.200 միավորով երրորդ տեղում էր:
Դեկտեմբերի 16-ին մարմնամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա: Մոսկվայի «Օլիմպիական ավանում» դեկտեմբերի 14-16-ն անցկացվող մրցաշարին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկներ: