Artsakhpress

Քաղաքական

Բարոհունի Քերոլայն Քոքսը բրիտանացիների ուշադրությունն է հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Լոնդոնի Սբ Քաթբերթ եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» (HART)` գլխավորությամբ բարոնուհի Քերոլայն Քոքսի, հերթական անգամ կազմակերպել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ամենամյա համերգ:

Բարոհունի Քերոլայն Քոքսը բրիտանացիների ուշադրությունն է հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Բարոհունի Քերոլայն Քոքսը բրիտանացիների ուշադրությունն է հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ:   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի փոխանցմամբ`  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կրկին հիշատակելու և բրիտանական հասարակության ուշադրությունը ոճրին սևեռելու նպատակով, բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդես է եկել ազդեցիկ ելույթով՝ իր խոսքում նաև անդրադառնալով պատմության դասը չքաղած մյուս պետություններին, որտեղ ևս տեղի է ունեցել այս ոճրագործությունը:

Համերգին «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ քառաձայն հնչել են Կոմիտասի «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան», Էդգար Հովհաննիսյանի «Արփա-Սևան» և Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգերը՝ Սիփան Հակոբյանի խմբավարությամբ և Էլլա Բաբայանի դաշնամուրային նվագակցությամբ: Սիփան Հակոբյանը նաև հանդես է եկել մեներգով՝ կատարելով Հ. Երզնկացու «Ով զարմանալի» և Գ. Պահլավունու «Այսօր ձայնն Հայրական» շարականները: Ելույթներով հանդես են եկել նաև Լոնդոնի ուգանդական «Աքոլի» և «Սբ  Մարտինի երգիչները» երգչախմբերը: «Կոմիտաս» երգչախմբի մասնակցությունը դեկտեմբերի 9-ի համերգին պատահականություն չէր, քանզի հենց այդ օրը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ճանաչված է որպես «Ցեղասպանությունների զոհերի հիշատակման միջազգային օր»:

Համերգին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր` մի շարք կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ և հոգեւորականներ:

«Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013թ. Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի (Tekeyan Trust) կողմից, որը 1979թ-ից գործում է որպես բարեգործական կազմակերպություն և հանդիսանում է Լոնդոնի Թեքեյան մշակութային միության և Հայաստանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հիմնասյունը: Այն իր ազգանվեր գործունեությամբ և մեծ նվիրումով ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու տարածմանը արտերկրում, ինչպես նաև մշակութային ձեռնարկների միջոցով նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search