Որոշ հնդկական ընկերություններ նախկինում ներդրումներ են կատարել Հայաստանում։ Սակայն հետո այդ գործընթացը կանգ առավ։
Ներկայումս Հայաստանի տնտեսության մեջ խոշոր հնդկական ներդրումներ չեն արվում. դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանն իր համեմատաբար փոքր տնտեսությամբ եւ փոքրաքանակ բնակչությամբ բիզնեսի համար լավ տարբերակ է։ Չնայած սահմանափակ ներուժին՝ Հայաստանը գյուղատնտեսության եւ մետաղի ու հանքանյութերի աղբյուրների առումով լավ հեռանկարներ ունի։ «Հայաստանը զարգացող երկիր է, որը հնարավորություններ է ներկայացնում ներդրումների համար։ Ներկայումս ես պետք է խոստովանեմ, որ Հայաստանի տնտեսության մեջ խոշոր հնդկական ներդրումներ չեն արվում։ Ինչու՞։ Ես չգիտեմ։ Բիզնեսմեններն ավելի լավ կիմանան։ Հնարավոր է հարկերն են պատճառը, հնարավոր է այլ բան»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն է դեսպանը։