Կայուն ներքաղաքական իրավիճակը եւ արմատական հարկային բարեփոխումները Լեռնային Ղարաբաղն ավելի հրապուրիչ են դարձրել արտասահմանցի ներդրողների համար։
Արցախում օտարերկրյա մասնակցությամբ ավելի քան 160 ընկերություն կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ միջինում ներգրաված ներդրումների ծավալը կազմում է ընդհանուր ներդրումների 10 տոկոսը։ Գրանցված է արտասահմանյան մասնակցություն ունեցող 160 ընկերություն։ «Որպես արտասահմանյան կապիտալի ներդրման ոլորտ՝ կարելի է առանձնացնել արդյունաբերությունն ու հեռահաղորդակցման ոլորտը։ Ընդ որում, եթե տնտեսության կայացման սկզբնական փուլում օտարերկրյա ներդրողները շուկա էին մտնում որպես նոր ընկերությունների հիմնադիրներ, ապա վերջին ժամանակներս նկատվում է համատեղ ձեռնարկություններ ստեղծելու միտում։ Օտարերկրյա ներդրումները ներառվում են արդեն գործող տեղական ընկերությունների ընդլայնման համար»,- NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։